ՄԵԾԱԾԱԽ ԲԱԶԱՆԵՐԻ ՑԱՆՑ - CPS

ՄԵԾԱԾԱԽ ԲԱԶԱՆԵՐԻ ՑԱՆՑ

ՄԵԾԱԾԱԽ ԲԱԶԱՆԵՐԻ ՑԱՆՑ

Ներդրումների մեծ մասն ընկերությունն ուղղել է մեծածախ բազաների եվ բենզալցակայանների ցանցի ստեղծմանը, որպեսզի երկրում, որը չուներ վառելանյութի սեփական ռեսուրսներ, ստեղծվեն վառելիքի խոշոր պահեստներ:

Մեծածախ բազաների կառուցվածքը դիվիզիոնալ է: Ցանցն ապահովում է ուղղակի տեղեկատվական հոսք ՙԿենտրոն-մեծածախ բազաներ-սպառողներ՚ ֆորմատով, ընդ որում, ցանցի յուրաքանչյուր օղակ լուծում է նաև շրջանի առանձնահատկություներից բխող տեղական խնդիրներ՝ ներառյալ որոշակի տեսակի ինֆրակառուցվածքի, պատվիրատուների հետ հարաբերություններին առնչվող հարցեր եվ այլն: Սրա շնորհիվ մեծածախ բազաների ցանցը էականորեն կրճատում է գործընկեր ձեռնարկություններին վառելանյութի մատակարարման ժամկետները, էժանացնում վառելանյութի արժեքը եվ բարելավում է սպառողների հետ կապերը:

Մեծածախ բազաները տեղակայված են ավտոմայրուղիների կենտրոնական հանգուցակետերում, որոնք իրար են միացնում խոշոր քաղաքներ եվ առավել ակտիվ աշխատող ձեռնարկություններ: Ցանցը ներառում է բազաներ Վանաձորում, Կապանում, Գյումրիում, Արթիկում, Արմավիրում, Աբովյանում, Սևանում եվ երկու բազա՝ Երևանում:

Վառելիքը բազաներ է հասցվում վագոններով, որոնցից լցվում է 1000, 500, 200, 100 եվ 70 լիտր տարողությամբ ռեզերվուարների մեջ: Ներկայումս մեծածախ բազաներում վառելիքի պաշարները կազմում են 10 հազար կուբամետր: Դա թույլ է տալիս պատվիրատուներին վստահ լինել, որ ցանկացած պահի ընկերությունն անխափան կերպով կապահովի իրենց անհրաժեշտ քանակության վառելիքով նույնիսկ այն դեպքում, եթե ինչ-որ պատճառներով վառելանյութի ներկրումը Հայաստան ընդհատված է:

Բազաների հասցեները

1 ք. Երևան Բագրատունյաց 67, հեռ. +37410 44 11 40
2 ք. Երևան Արտաշիսյան 100, հեռ. +37410 46 27 00
3 ք. Վանաձոր Հյուսիսային փողոց 2, հեռ. +374322 6 06 06
4 ք. Արմավիր Թունաքիմիկատների բազա, հեռ. +37491 41 14 25
5 ք. Գյումրի Ախուրյան Խճուղի, Կոշտ վառելիքի բազա, հեռ. +374321 4 00 95
6 ք. Արթիկ Տուֆաբլոկների 1, հեռ. +374244 5 40 60, +374244 5 35 06
7 ք. ՍևանԿարմիր Բանակի 4, հեռ. +37494 95 42 42
8 ք. ԿապանՄուշեղ Հարությունյան 4/47, հեռ. +374285 6 59 21
9 ք. Աբովյան Երկաթ գծի կայարանի տարածք, հեռ +374222 2 43 23