ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ - CPS

ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

Chairman1992 թվականից սկսած՝ CPS-ը գործում է Հայաստանի վառելիքի շուկայում: Ընկերության քաղաքականության ձևավորումը կատարվում էր նորանկախ Հայաստանի կայացման ընթացքում: Մշակված ռազմավարությունը բավականաչափ նպաստեց, որ բենզինի եվ դիզելային վառելիքի ներկրման եվ իրացման բիզնեսը սկսեց հետևել որոշակի կանոնների եվ ձեռք բերեց վառելիքի քաղաքակիրթ շուկային բնորոշ գծեր:

Մենք չենք մոռացել, թե ինչպես մեր քաղաքների փողոցներում կենցաղային տարաներով, դույլերով եվ շշերով վաճառում էին կասկածելի որակի վառելիք: Մենք հիշում ենք նաև բենզինի եվ դիզելային վառլիքի մատակարարման անկանոնությունը եվ կանգնած ավտոմեքենաները: Տառապում էին սպառողները, պետական բյուջեն եվ շրջակա միջավայրը:

Վառելիքաէներգետիկային համալիրի նման վիճակն անընդունելի էր երկրի համար, որը չուներ սեփական էներգետիկ ռեսուրսներ որակյալ վառելիքի անխափան ապահովման խիստ համակարգի կարիք ուներ: ԵՎ նման համակարգ ստեղծվեց:

CPS-ը Հայաստանում բենզինի եվ դիզելային վառելիքի ամենախոշոր մատակարարներից մեկն է: Ընկերությանը բաժին է ընկնում բենզինի տարեկան ներկրման 40%-ը եվ դիզելայի վառելիքի՝ 65%-ը:

Ընկերությունը պահպանում է իր հեղինակությունը՝ համագործակցելով ինչպես երկրում, այնպես էլ նրանից դուրս միջազգային բարձր չափանիշներին համապատասխան աշխատող գործընկերների հետ: Բենզինը ներկրվում է Ռումինիայից, Ռուսաստանից եվ Բուլղարիայից, իսկ դիզելային վառելիքը՝ Թուրքմենստանից: Իդեպ, Թուրքմենստանը, որպես Հայաստանի համար վառելիքի այլըտրանքային մատակարար, հայտնաբերել է CPS ընկերությունը, որի համար կարևոր էր երկրում վերացնել վառելիքային դեֆիցիտը եվ ապահովել անխափան մատակարարում հատկապես այն դեպքերում, երբ փակ է Փոթիի նավահանգիստը: Բոլոր մատակարարումները պարտադիր կերպով սերտիֆիկացվում են նախքան շուկա հանվելը: Գործընկերների ընտրության հարցում ընկերության համար պարտադիր պայման է նրանց ապրանքի սերտիֆիկացված լինելը: Իր հերթին CPS-ը երաշխավորում է ոչ միայն որակ, այլ նաև վաճառվող վառելիքի ճշգրիտ քանակ: Հաճախորդների վստահությունը ձեռք բերելը ընկերության գլխավոր նպատակներից մեկն է, եվ CPS-ն այդ խնդիրը լուծում է: Այդ մասին է վկայում ընկերության ակտիվության անընդհատ աճը ինչպես գործընկերների, այնպես էլ հաճախորդների հանդեպ:

CPS ընկերությունը մեծածախ բազաների ճյուղավորված ցանց ունի գրեթե բոլոր կենտրոնական հանգույցներում, որտեղ իրականացվում է մասսայական շինարարություն, զարգանում է ինֆրակառուցվածքը, վերականգնվում են ավտոմայրուղիները: Երևանից բացի կենտրոնական մեծածախ բազաներ կան Վանաձորում, Արմավիրում, Գյումրիում, Կապանում, Աբովյանում, Սևանում, Արթիկում: Սեփական տեխնիկական միջոցների հաշվին վառելիքը բազաներից բաշխվում է բենզալցակայանների ցանցին, որի ճյուղերը տարածված են երկրի գրեթե բոլոր շրջաններում եվ ներառում են 25 սեփական եվ ընկերությունների խմբին պատկանող 35 կետեր:

Ընկերության ձեռքբերումներից է վաճառքի կտրոնային համակարգի ներդնումը: Մեծածախ և մանրածախ վաճառքի բոլոր կետերը հագեցած են վաճառքի ընթացքը հսկող էլեկտրոնային սարքավորումներով: Ընկերության վաճառակետերում, որպես լրացուցիչ ծառայություն, գործում են ավտոմեքենաների տեխսպասարկման կետեր:

Մենք վստահ ենք, որ եթե յուրաքանչյուրն իր ոլորտում խղճով աշխատի, ապա մեր երկիրն արագ կհաղթահարի առկա դժվարությունները: Այս տեսակետից կարևորում եմ բաց եվ թափանցիկ գործունեության իրականացման սկզբունքի ամրապնդումը հաճախորդների, գործընկերների եվ պետության հետ ունեցած բոլոր հարաբերություններում: Իմ գնահատմամբ ընկերությունն արդար է հաճախորդների նկատմամբ եվ ազնիվ պետության առաջ: Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է 14 միլիարդ դրամ: 2006 թվականին ընկերութան կողմից պետական բյուջե մուտքագրված հարկային եվ մաքսային վճարների չափը կազմել է 8 միլիարդ 775 միլիոն 240 հազար դրամ: Այսպիսով՝ ընկերությունը մտել է երկրի ամենախոշոր հարկատուների հնգյակի մեջ:

CPS ընկերությունն իրականացնում է կորպորատիվ քաղաքականություն՝ հոգալով այն մասին, որ յուրաքանչյուր աշխատակից հպարտություն եվ պատասխանատվություն զգա ընկերության գործունեության համար, որն ուղղված է երկրի տնտեսության զարգացմանը: CPS-ի բիզնես-ծրագրերն ուղղված են Հայաստանի վառելիքի շուկայի ընդհանուր զարգացմանը՝ ներառյալ սպասարկման ոլորտը:

Մենք մտադիր չենք կանգ առնել ձեռք բերածով: Արդեն իսկ ընկերությունը մտադիր է իր ներդրումներն ուղղել գյուղատնտեսության մեջ՝ մասնավորապես, գյուղմթերքների վերամշակման մեջ, զարգացնել բենզալցակայանների եվ մեծածախ բազաների հարևանությամբ սրճարանների եվ ռեստորանների ցանց:

Ես հույս ունեմ, ավելին, վստահ եմ, որ կոլեկտիվի բարձր պրոֆեսիոնալիզմի եվ գործադրած ջանքերի շնորհիվ ընկերությունը կկարողանա իրականացնել իր ծրագրերը եվ ավելի ընդլայնել գործունեության ոլորտը:

CPS ընկերության նախագահ
Աշոտ Սալազարյան