ՎԱՃԱՌՔԻ ԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ - CPS

ՎԱՃԱՌՔԻ ԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՎԱՃԱՌՔԻ ԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

1994 թվականից սկսած՝ ընկերությունը ներդրեց վաճառքի կտրոնային համակարգը: Կտրոնային համակարգի սկզբունքը հիմնված է հաճախորդի հարմարությունների վրա, ովքեր կարող են ընտրել ընկերության հետ ֆինանսական հարաբերությունների տեսակը: Կտրոնային համակարգի գրավչությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Նրանցից գլխավորներն են` ոչ կանխիկ վճարումը եվ զեղչերի ճկուն համակարգը:

Հայաստանում ֆինանսական հարաբերությունները ոչ կանխիկ վճարումների տեսքով ավելի մեծ տեղ զբաղեցնում են մասնավոր եվ տնտեսվարող սուբյեկտների գործունեության մեջ: Այս տեսակետից CPS-ն առաջին ընկերություններից է, որ մշակեց եվ ներդրեց ֆինանսական հարաբերությունների այդ ժամանակակից միջոցն իր գործունեության մեջ:

Զեղչերի համակարգը հիմնված է անհատական մոտեցման վրա: Ընկերությունում հաշվի են առնում հաճախորդների այցելության հաճախականությունը, վաճառքի քանակը, երկարաժամկետ պայմանագրերի առկայությունը եվ այլն: Ընկերության մշտական հաճախորդները ստանում են բացառիկ առաջարկներ: Մենք ցանկանում ենք ընդգծել, որ կտրոնային համկարգը նախատեսված է ժամանակակից մարդկանց համար, ովքեր գերադասում են չծանրաբեռնել իրենց խնդիրներով՝ թողնելով դրանք CPS-ի մասնագետներին: