ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - CPS

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գործունեության հիմնական ուղղությունները կապված են Հայաստան բենզինի եվ դիզելային վառելիքի ներկրման, մեծածախ բազաների եվ բենզալցակայանների ցանցի զարգացման, ինչպես նաև վաճառքի կտրոնային համկարգի հետ: Գործունեության նշված ուղղությունների զուգակցումն ընկերությանը հնարավորություն տվեց հաճախորդներին ազատել բազում խնդիրներից: Կտրոնային համակարգի շնորհիվ ֆինանսական բոլոր գործողություններն իրականացվում են բանկային փոխանցումների միջոցով, հետևաբար եվ ապահովված են անհրաժեշտ փաստաթղթերով: Կտրոնային համակարգը ավտոպարկերի սեփականատերերին հնարավորություն է տալիս միջոցների տնտեսման նպատակով ոչ կանխիկ հաշվարկներ կատարել ավտոմեքենաների վարորդների հետ: Մյուս կողմից, հաճախորդն ազատվում է վառելանյութի պահեստավորման խնդրից, քանի որ կտրոններն առանց բացառության ընդունվում են ընկերության բոլոր բենզալցման կետերում:

Այս կերպ կանոնավորվում են ծախսերը, ապահովվում է ֆինանսական գործողությունների օրինականությունն ու թափանցիկությունը, խնայում են ժամանակը:

  • CPS-ը մատակարարում է հետևյալ մակնիշի բենզին՝ Regular 91, Premium 95, Super 97, Normal 80, ինչպես նաև դիզելային վառելիքի ձմեռային եվ ամառային մակնիշներ՝ L40 եվ L62:
  • CPS-ը ցածր գներով ապահովում է բնապահպանական միջազգային կայուն չափանիշներին համապատասխան վառելիք: Ծծումբի առկայությունը դիզելային վառելիքում չի գերազանցում 0,2մլ/1 տոննա: Ոչ էթիլացված բենզին (առանց կապարի խարնուրդի) ներկրվում է 1992 թվականից:
  • CPS-ը զբաղվում է վառելանյութի մանրածախ եվ մեծածախ մատակարարմամբ:
  • CPS-ն իր մեծածախ բազաների եվ բենզալցակայանների ցանցի միջոցով ամբողջ հանրապետության տարածքում ապահովում է վառելանյութի առաքում՝ օգտագործելով սեփական տրանսպորտային միջոցները:
  • CPS-ն իրականացնում է այլ տեսակի վառելանյութի ներկրման անհատական պատվերներ:
  • CPS-ն ապահովում է այլընտրանքային ֆինանսական հարաբերություններ հաճախորդների հետ՝ վաճառքի կտրոնային համակարգի ճանապարհով: