ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ - CPS

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

CPS ընկերության համար թանկ է յուրաքանչյուր հաճախորդ: Այս նշանաբանն ընկերությունն իրականացնում է լիակատար կերպով: CPS-ի բրենդը Հայաստանի վառելանյութի շուկայում է սկսած 1994 թվականից:

Ընկերության հիմնական գործունեությունն ուղղված է բարձրորակ բենզինի եվ դիզելային վառելիքի ներկրմանն ու իրացմանը: Լինելով Հայաստանի վառելանյութի շուկայի առաջատարներից մեկը՝ CPS-ը գլխավոր դիրք է զբաղեցնում հաճախորդներին որակյալ վառելիքով բարձրակարգ սպասարկում ապահովելու գործում եվ հանրապետության ողջ տարածքում ձգտում է ընդլայնել բենզալցակայանների եվ մեծածախ բազաների ցանցը:

Հաշվի առնելով նավթի եվ էներգառեսուրսների համաշխարհային գների աճը, ինչպես նաև փոխադրման ծախսերը՝ ընկերության առաջնային խնդիրն է կապիտալի ճիշտ ներդրում կատարել: Հաշվի առնելով իր գործունեության նեղ մասնագիտացումը՝ ընկերությունն իր ներդրումներն ուղղում է բենզալցակայանների ցանցի ընդլայնմանը, ինֆրակառուցվածքի զարգացմանը եվ ծառայությունների քանակի ավելացմանը:

CPS-ի քաղաքականությունն առաջին հերթին կապված է Հայաստանի շրջանների հետ: CPS-ը ստեղծում է նոր աշխատատեղեր եվ զարգացնում է սեփական ինֆրակառուցվածքն այնպես, որ գործունեության ընդլայնման հետ, միաժամանակ, բարձրացնի տվյալ շրջանի սոցիալ-տնտեսական մակարդակը եվ բարելավի տեղի բնակիչների կյանքի որակը:

  • CPS-ը Հայաստան բենզին եվ դիզելային վառելիք ներկրող խոշոր կազմակերպություններից է: Ընկերությանը բաժին է ընկնում տարեկան ներկրվող բենզինի 40%-ը, իսկ դիզելային վառելիքի՝ 65%-ը: Ընկերությունը վառելանյութը ներկրում է եվրոպական երկրներից՝ Ռումինիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից: Դիզելային վառելիքի այլընտրանքային ներկրումն իրականացվում է Թուրքմենստանից:
  • CPS-ը կորպորատիվ կառավարման միջազգային չափանիշների կողմնակիցն է: CPS-ը հպարտ է, որ երկրի հարկատուների առաջին հնգյակում է՝ ցուցադրելով բաց բիզնես, իր կողմնակցությունը ֆինանսական հաշվետվության սահմանված նորմերին:
  • CPS-ն իրականացնում է բնապահպանական քաղաքականություն՝ ապահովելով միայն սերտիֆիկացված վառելանյութի ներկրում եվ իրացում, նպաստելով շրջակա միջավայր թունավոր արտանետումների նվազեցմանը:
  • CPS-ն ապահովում է իր ֆինանսական գործունեության թափանցիկությունը: Ներդրումային փաթեթի հիմնական կազմը ներառում է՝ մեծածախ բազաների եվ բենզալցակայանների ցանց, ժամանակակից սարքավորումների եվ տեխնիկական միջոցների ապահովում, սեփական ավտոպարկի ստեղծում եվ պահպանում, աշխատատեղերի ստեղծում, սոցիալական քաղաքականություն:
  • Վառելանյութի իրացումը կատարվում է մեծածախ բազաների եվ բենզալցակայանների ցանցի միջոցով: Ներկայումս CPS-ին են պատկանում  Երևանում, Վանաձորում, Կապանում, Գյումրիում, Արթիկում, Արմավիրում, Աբովյանում, Սևանում գտնվող 9 մեծածախ բազաներ: Նրանք՝ բոլորը, տեղակայված են ավտոմայրուղիների կենտրոնական հանգուցակետերում:
  • CPS-ը ներդրել է վաճառքի կտրոնային համակարգ, որը նպաստում է սպառողների հետ բազմակողմանի ֆինանսական հարաբերությունների զարգացմանը: