ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ - CPS

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ

CPS-ը մտնում է երկրի հարկատուների առաջին հնգյակի մեջ: CPS-ը ցուցադրում է բաց բիզնես եվ իր կողմնակցությունը ֆինանսական հաշվետվությունների համար սահմանված նորմերին: Եթե հաշվարկներ իրականացնել դոլլարային համարժեքով, ապա առկա է հարկավճարների դրական շարժ: Մի կողմից դա բացատրվում է ընկերության գործունեության զարգացմամբ, մյուս կողմից՝ ազգային արժույթի նկատմամբ դոլլարի կուրսի կտրուկ անկմամբ, հատկապես հաշվի առնելով այն, որ ընկերությունն արտադրանքը դոլլարով է գնում: Այսպես, 2000 թվականին դրամով կատարված հարկային վճարումները կազմել են 4, 3 միլիարդ դրամ, իսկ 2007 թվականին՝ 10,260 միլիարդ դրամ: Նույն ժամանակ դոլլարային համարժեքով վճարումները 2000 թվականին կազմել են 7,787 միլիոն դոլլար, իսկ 2007 թվականին՝ 33,642 միլիոն դոլլար:

ՀՀ պետական բյուջե կատարված համախառն վճարումները 2000-2007թթ. ընթացքում, մլն. դրամ

You need to upgrade your Flash Player


2000-2007թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջե համախառն վճարումները ամերիկյան դոլլարով ($ USD) միլիոններով ՀՀ ԿԲ-ի յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 30-ի կուրսով

You need to upgrade your Flash Player

2006 թվականին ընկերության տարեկան շրջանառությունը կազմել է 35 միլիարդ դրամ: Ընկերությունում աշխատում է 290 մարդ: Միջին աշխատավարձը 51 հազար դրամ է:

Իրականացվում է ընկերության օբյեկտների գործունեության մշտական հսկողություն: CPS-ի բենզալցման բոլոր կայաններում առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից կատարվում է հաշվիչների պարտադիր սերտիֆիկացում: Սահմանված կարգով ընկերությունը պետական հարկային տեսչության կողմից ստուգում է անցնում: