ՄԵԾԱԾԱԽ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ - CPS

ՄԵԾԱԾԱԽ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

ՄԵԾԱԾԱԽ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Մեծածախ բազաների ցանցը նախորոշված է առաջին հերթին մեծածախ մատակարարումների համար: Մեծածախ մատակարարումները, որպես գործունեության առանձին ուղղություն, ամենասկզբից ընդգրկված էին CPS-ի ռազմավարության մեջ: Տրանսպորտային հզոր ուժ պահանջող Հայաստանի տնտեսության սրընթաց զարգացումը, մեծամասշտաբ շինարարությունը, լեռնահանքային արդյունաբերության զարգացումը ցույց տվեցին, որ ընկերությունը մեծածախ մատակարարման օգտին ճիշտ ընտրություն է կատարել:

Մեծածախ մատակարարման համար կնքվող երկարաժամկետ պայմանագրերը վկայում են CPS-ի հուսալիության մասին, որը երաշխավորում է վառելիքի բարձր որակ եվ ճշգրիտ քանակի վաճառք:

Մեծածախ բազաները հագեցած են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, որոնք թույլ են տալիս արագ եվ ճիշտ սպասարկել հաճախորդներին:

Հաճախորդների ցանկությամբ մեծաքանակ վառելիքի առաքումը կարող է իրականանալ ընկերության սեփական տրանսպորտային միջոցներով տարբեր ողղություններով: