Ընկերության մասին

2020 թվականին CPS ընկերությունը տոնեց իր գոյության 28-րդ տարեդարձը՝ գոհունակությամբ նշելով, որ ընկերության ռազմավարությունն ու քաղաքականությունը քայլում են ժամանակին համընթաց, իսկ ծրագրված նպատակներն իրագործված են:
 
Ընկերությունն իր գործունեությունը սկսեց 1992 թվականին, երբ Հայաստանի վառելիքաէներգետիկային համալիրը սուր ճգնաժամի մեջ էր: Հայկական ատոմային էլեկտրակայանի փակումով երկիրը զրկվեց էներգետիկ ռեսուրսներից, երկաթուղային շրջափակման հետևանքով փակվեցին էներգակիրների ներկրման այլընտրանքային ուղիները: Շուկան լցվեց անորակ վառելանյութով, որի մատակարարումն անկանոն էր: Գործնականում բացակայում էին հատուկ սարքավորումներով հագեցած բենզալցակայաննները, ծաղկում էր ապրում կենցաղային տարաներով բենզինի եվ դիզելային վառելիքի այսպես կոչված <փողոցային վաճառքը>: Հետխորհրդային իրականությունում տիրող անկայուն իրավիճակի պայմաններում, երբ նորանկախ պետությունները սկսեցին սեփական տնտեսություն ստեղծել, CPS-ն իր առջև գլխավոր նպատակներ դրեց, որոնք էլ մտան նրա հետագա գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունների մեջ:
 
Ճգնաժամից դուրս գալու համար ընկերությունը որոշեց առաջին հերթին հայկական շուկային ապահովել վառելիքի անխափան մատակարարմամբ էներգակիր երկրներից, գտնել վառելիքի առաքման այլընտրանքային ուղիներ, կազմակերպել վառելանյութի շուկայի կառավարման քաղաքակիրթ մեթոդները:
 
1992 թվականին CPS-ը բենզինի եվ դիզելային վառելիքի ներկրման պայմանագրեր կնքեց Ռուսաստանի, Բուլղարիայի եվ Ռումինիայի հետ, իսկ 1994 թվականից՝ Թուրքմենստանի հետ՝ այնտեղից ամեն տարի դիզելային վառելիք ներկրելու համար: Այս ողջ ընթացքում ընկերությունն ունեցել է վառելիքի ներկրման ծավալի դրական տեղաշարժ: Այսպես, եթե 2000 թվականին բենզինի ներկրման ծավալը կազմում էր 31,5 տոննա, իսկ դիզելային վառելիքինը՝ 19,5 տոննա, ապա 2018 թվականին այդ ցուցանիշը բենզինի համար հասավ 86,7 տոննայի, իսկ դիզելային վառելիքի համար՝ 71,3 տոննայի:
 
Ընկերության գործունեության ուղղությունները հետևյալ են՝ երկրում վառելանյութի պաշարների ստեղծում եվ, միաժամանակ, արևմտյան չափանիշներին համապատասխանող սարքավորումներով հագեցած ինֆրակառուցվածքի ստեղծում եվ զարգացում: CPS-ի ղեկավարության խորին համոզմամբ հաճախորդների համար ընկերության ինֆրակառուցվածքում ներառված օբյեկտների գրավչությունը երաշխիք է ընկերության հետագա զարգացման համար:
 
1994 թվականին ընկերությունը ձեռնամուխ եղավ բենզալցակայանների ցանցի ստեղծմանը: Կայանների համար ձեռք բերվեցին էլեկտրոնային և տեխնիկական ժամանակակից սարքավորումներ, որպեսզի որակյալ սպասարկում ապահովեն հաճախորդների համար: Ներկայումս բենզալցակայանների ցանցը ներառում է 101 CPS ընկերությունների խմբին պատկանող կայան:
 
Վառելանյութի պահեստների խնդրի լուծման համար CPS-ը ստեղծեց մեծածախ բազաների ցանց՝ տեղակայված երկրի տրանսպորտային կարևոր հանգույցներում: Ներկայումս ցանցը ներառում է 8 մեծածախ բազա հյուսիսային եվ հարավային միջպետական ավտոմայրուղիները, ինչպես նաև կենտրոնական եվ արևմտյան ներքին ավտոմայրուղիները հսկող հանգույցներում: Բազաներում ստեղծված են 10-15 հազար կուբամետր ծավալի վառելանյութի պահեստներ:
 
CPS-ը Հայաստանում առաջինը սկսեց ստեղծել վառելանյութի վաճառքի կտրոնային համակարգը: Վաճառքի կտրոնային համակարգը գործում է ընկերության բոլոր բենզալցակայաններում եվ մեծածախ բազաներում, ապահովված է զեղչերի ճկուն համակարգով: CPS-ը մտադիր է հետագայում ևս զարգացնել կտրոնային համակարգը, որը հաջողությամբ է իրեն դրսևորում վառելանյութի շուկայում:
 
Հանդիսանալով Հայաստանում վառելանյութի շուկայի առաջատարներից մեկը՝ CPS-ը շահագրգռված է երկրի տնտեսության հզորացմամբ եվ հասարակության սոցիալական վիճակի բարելավմամբ: Ընկերությունը մեծ ջանքեր է ներդրել վառելանյութի քաղաքակիրթ շուկա եվ այդ շուկայում գործող չափանիշների եվ նորմերի ստեղծման ուղղությամբ: CPS-ում կարծում են, որ նման շուկայի պահպանումն ու զարգացումը հնարավոր է իրականացնել միայն ուժեղ պետության, ուժեղ տնտեսության, սոցիալապես զարգացած հասարակության պայմաններում: Այդ ուղղությամբ դրական տեղաշարժ ապահովելու համար, նաև հաշվի առնելով անցումային ժամանակաշրջանի հետ կապված բոլոր դժվարությունները՝ CPS-ն իր գործունեության հիմքում դրեց կորպորատիվ կառավարման սկզբունքները: Հրաժարվելով կառավարման վարչական կոշտ մեթոդներից՝ CPS-ն առաջնորդվում է կառուցվածքի զարգացման դիվիզիոնալ սկզբունքով եվ խթանում է տեղերում աշխատակիցների ինքնուրույնությունը: Այս նպատակով CPS-ն ընկերությունների խումբ է ստեղծել տարածաշրջանի նշանակալից կետերում՝ Վանաձորում,  Գյումրիում, Արթիկում, Արմավիրում, Աբովյանում, Սևանում եվ Երևանում:
 
Չնայած նրան, որ ընկերությունների խումբը չունի առանձին իրավաբանական անձի կարգավիճակ, սակայն ընկերություններին տրված է մեծ ինքնուրույնություն, որը թույլ է տալիս նրանց աշխատել սեփական շահույթի ուղղությամբ՝ դրանով իսկ մեծացնելով CPS-ի շահույթը:
 
CPS-ը կատարում է հաճախորդների, գործընկերների եվ պետության առջև ստանձնած իր պարտավորությունները:
 
CPS-ն օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ ընկերությունն իր ձեռքը պահում է վառելանյութի համաշխարհային շուկայի զարկերակի վրա, հետևում է տենդենցներին եվ կիրառում դրանք սեփական գործունեության ընթացքում:
 
Բաց եվ թափանցիկ ֆինանսական գործունեությունը, բնապահպանական եվ սոցիալական քաղաքականությանն աջակցելը դրական իմիջ ապահովեցին CPS-ի համար, որը պահպանում են ընկերության բոլոր աշխատակիցները: