Մեծածախ բազաների ցանց

Ներդրումների մեծ մասն ընկերությունն ուղղել է մեծածախ բազաների եվ բենզալցակայանների ցանցի ստեղծմանը, որպեսզի երկրում, որը չուներ վառելանյութի սեփական ռեսուրսներ, ստեղծվեն վառելիքի խոշոր պահեստներ:
 
Մեծածախ բազաների կառուցվածքը դիվիզիոնալ է: Ցանցն ապահովում է ուղղակի տեղեկատվական հոսք ՙԿենտրոն-մեծածախ բազաներ-սպառողներ՚ ֆորմատով, ընդ որում, ցանցի յուրաքանչյուր օղակ լուծում է նաև շրջանի առանձնահատկություներից բխող տեղական խնդիրներ՝ ներառյալ որոշակի տեսակի ինֆրակառուցվածքի, պատվիրատուների հետ հարաբերություններին առնչվող հարցեր եվ այլն: Սրա շնորհիվ մեծածախ բազաների ցանցը էականորեն կրճատում է գործընկեր ձեռնարկություններին վառելանյութի մատակարարման ժամկետները, էժանացնում վառելանյութի արժեքը եվ բարելավում է սպառողների հետ կապերը:
 
Մեծածախ բազաները տեղակայված են ավտոմայրուղիների կենտրոնական հանգուցակետերում, որոնք իրար են միացնում խոշոր քաղաքներ եվ առավել ակտիվ աշխատող ձեռնարկություններ: Ցանցը ներառում է բազաներ Վանաձորում, Կապանում, Գյումրիում, Արթիկում, Արմավիրում, Աբովյանում, Սևանում եվ երկու բազա՝ Երևանում:
 
Վառելիքը բազաներ է հասցվում վագոններով, որոնցից լցվում է 1000, 500, 200, 100 եվ 70 լիտր տարողությամբ ռեզերվուարների մեջ: Ներկայումս մեծածախ բազաներում վառելիքի պաշարները կազմում են 10 հազար կուբամետր: Դա թույլ է տալիս պատվիրատուներին վստահ լինել, որ ցանկացած պահի ընկերությունն անխափան կերպով կապահովի իրենց անհրաժեշտ քանակության վառելիքով նույնիսկ այն դեպքում, եթե ինչ-որ պատճառներով վառելանյութի ներկրումը Հայաստան ընդհատված է:
 

Բազաների հասցեները

1 ք. Երևան Թամանցիների փողոց
2 ք. Երևան Արտաշիսյան փողոց
3 ք. Վանաձոր Հյուսիսային փողոց
4 ք. Արմավիր 5-րդ փողոց
5 ք. Գյումրի Թումանյան փողոց
6 ք. Արթիկ Տուֆաբլոկների փողոց
7 ք. Սևան Կարմիր Բանակի փողոց
8 ք. Աբովյան Սեևանի փողոց