Ֆինանսական գործունեության թափանցիկությունը

CPS-ը մտնում է երկրի հարկատուների առաջին հնգյակի մեջ: CPS-ը ցուցադրում է բաց բիզնես եվ իր կողմնակցությունը ֆինանսական հաշվետվությունների համար սահմանված նորմերին: Եթե հաշվարկներ իրականացնել դոլլարային համարժեքով, ապա առկա է հարկավճարների դրական շարժ: Մի կողմից դա բացատրվում է ընկերության գործունեության զարգացմամբ, մյուս կողմից՝ ազգային արժույթի նկատմամբ դոլլարի կուրսի կտրուկ անկմամբ, հատկապես հաշվի առնելով այն, որ ընկերությունն արտադրանքը դոլլարով է գնում: Այսպես, 2000 թվականին դրամով կատարված հարկային վճարումները կազմել են 4, 3 միլիարդ դրամ, իսկ 2007 թվականին՝ 10,260 միլիարդ դրամ, 2018 թվականին՝  կազմել են  19, 687 միլիարդ դրամ:
 
 Նույն ժամանակ դոլլարային համարժեքով վճարումները 2000 թվականին կազմել են 7,787 միլիոն դոլլար, իսկ 2007 թվականին՝ 33,642 միլիոն դոլլար , 2018 ին  համապատասհանւմ են  41 միլիոն դոլար: 
 
2006 թվականին ընկերության տարեկան շրջանառությունը կազմել է 35 միլիարդ դրամ: Ընկերությունում աշխատում է 290 մարդ: Միջին աշխատավարձը 51 հազար դրամ է: 2020 Ընկերությունում աշխատում է 420 մարդ: Միջին աշխատավարձը 105 հազար դրամ է
 2018 թվականին ընկերության տարեկան շրջանառությունը կազմել է 85 միլիարդ դրամ:
 
Իրականացվում է ընկերության օբյեկտների գործունեության մշտական հսկողություն: CPS-ի բենզալցման բոլոր կայաններում առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից կատարվում է հաշվիչների պարտադիր սերտիֆիկացում: Սահմանված կարգով ընկերությունը պետական հարկային տեսչության կողմից ստուգում է անցնում: