Կորպորատիվ կառավարում

CPS ընկերության կազմավորումը եվ նրա քաղաքականության ձևավորումը համընկան 90-ականների սկզբին անկախ Հայաստանի կազմավորման հետ: Երկաթուղայն ճանապարհների շրջափակումը, ցանկացած տեսակի ապրանքների ներկրման այլընտրանքային ուղիների բացակայությունը, հայկական ատոմային էլեկտրակայանի փակումը՝ այս բոլոր գործոնները, բացասաբար ազդեցին վառելիքաէներգետիկային շուկայի վրա, որը ձեռք բերեց քաոսային եվ ստրեսային բնույթ: Վառելիքաէներգետիկային համալիրի վիճակն ազդեց երկրի՝ կտրուկ անկում ապրող տնտեսության վրա: Հարկավոր էր ելք գտնել: Այս պայմաններում CPS-ը որոշում ընդունեց ուղղություն վերցնել դեպի երկարաժամկետ ծրագրերը եվ միջազգային չափանիշները, որոնք բնորոշ են քաղաքակիրթ շուկայի համար:
 
ԵՎ այժմ CPS-ը կորպորատիվ կառավարման կողմնակից է եվ հոգում է իր իմիջի մասին: Ընկերության համար հույժ կարևոր է հաջողության հասնել՝ դրա հետ մեկտեղ իրականացնելով բաց քաղաքականություն եվ ապահովելով իր ֆինանսական գործունեության թափանցիկությունը: CPS-ը վստահ է նրանում, որ երկարաժամկետ հեռանկարները կարող են ապահովված լինել միայն այն դեպքում, երբ բիզնեսը պահպանվում է ընկերության բոլոր աշխատակիցների համատեղ ուժերով, երբ ընկերությունն օգտվում է գործընկերների վստահությունից եվ կատարում է պետության առաջ ունեցած իր պարտավորությունները:
 
CPS-ում կարծում են, որ երկրին հզորություն կարող է ապահովել միայն հզոր տնտեսությունը: Այդ ժամանակ պետությունը կկարողանա իրականացնել հասարակության զարգացման ծրագրեր: Դրա համար, մի կողմից, պարտադիր պայման է ՙխաղի կանոնների՚ ճիշտ որոշումը, մյուս կողմից՝ վստահության հաստատումը <հասարակություն(կամ սպառողներ)-տնտեսվարող սուբյկտ-պետություն> հարաբերությունների միջև: Սա էլ հենց CPS-ի հիմնական սկզբունքներից մեկն է: